Երևան, 21-ը նոյեմբերի 2011 թ. Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակն, իր հանրային տեղեկատվության ծառայությունների շրջանակում, հայտարարում է ակնարկների (շարադրությունների) մրցույթ` Հայաստանի բուհերի ուսանողների համար: Մրցույթի նպատակն է բարձրացնել իրազեկությունն ու քննարկում ծավալել երկրի առջև ծառացած զարգացման հիմնական մարտահրավերների վերաբերյալ: Այն նաև կնպաստի Համաշխարհային բանկի` ներկայումս աշխատանքային փուլում գտնվող §Հայաստանում գյուղատնտեսության և գյուղերի զարգացման քաղաքականության¦ մասին զեկույցի նախապատրաստմանը:
Մրցույթի հավանական մասնակիցները պետք է առնվազն մինչև մրցույթի արդյունքների հայտարարումը պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանի բուհերից մեկում:
Շարադրության թեման`
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ.
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեր կարծիքով` որո՞նք են Հայաստանի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները գյուղատնտեսության, սննդի արտադրության, գյուղերի տնտեսական զարգացման ոլորտներում և ի՞նչ լուծումներ եք տեսնում գյուղական երիտասարդության կյանքի բարելավման, մշակութային ժառանգության վերականգնման և համայնքային զբոսաշրջության զարգացման բնագավառներում:
ԱԿՆԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ 2012թ. ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ն Է:
Ձեր շարադրությունը կարող եք ուղարկել էլեկտրոնային փոստով` agrigoryan1@worldbank.org հասցեով, կամ ներկայացնել այն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ հետևյալ հասցեով` Գ. Լուսավորիչ 9, Երևան 0015:
Ձեր աշխատանքը պետք է կենտրոնանա զարգացման մեկ ուղղության վրա` Ձեր ընտրությամբ, և չպետք է գերազանցի 4 էջը: Տողերի միջև օգտագործեք կրկնակի հեռավորություն, թողեք 1 դյույմ լուսանցք և օգտագործեք 12 չափսի տառատեսակ: Ակնարկը կարող եք գրել հայերեն կամ անգլերեն (պետք չէ ներկայացնել երկու լեզվով): Այն կարող է լինել նաև Ձեր կուրսային աշխատանքը կամ թեզը (դրա ավելի կարճ, հարմարեցված տարբերակը), եթե այն չի հրապարակվել կամ չի հրապարակվի մինչև մրցույթի ավարտը: Ներկայացվող շարադրությունը պետք է լինի բացառապես Ձեր ինքնուրույն աշխատանքը:
Դիմումի փաթեթում խնդրում ենք ներառել. ա) Ձեր ուսանողական վավերական տոմսի պատճենը, բ) Ձեր անունը և տարիքը, գ) համալսարանը, ֆակուլտետը և տարին (կուրսը), դ) կոնտակտային տեղեկություններ (հեռախոս և էլեկտրոնային փոստի հասցե):
Բոլոր շարադրությունները կգնահատվեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի փորձագետների կողմից: Ձեր աշխատանքը պետք է լինի լավ փաստարկված և հիմնավորված, ունենա հստակ և տրամաբանական կառուցվածք: Լավագույն հինգ ակնարկների համար Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակը կտրամադրի դրամական մրցանակներ` հետևյալ կարգով.
1-ին տեղ` 1000 ԱՄՆ դոլար
2-րդ տեղ` 800 ԱՄՆ դոլար
3-րդ տեղ` 600 ԱՄՆ դոլար
4-րդ տեղ` 400 ԱՄՆ դոլար
Հատուկ մրցանակ` 250 ԱՄՆ դոլար
(Դրամական մրցանակները կտրամադրվեն ՀՀ դրամով:)
Մրցանակ շահած աշխատանքները կտեղադրվեն Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի կայքէջում`www.worldbank.org.am, իսկ հաղթողներին կտրվի մրցանակաբաշխության արարողության ժամանակ իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն:
Օրացույց`
21-ը նոյեմբերի 2011 թ. ակնարկների մրցույթի մեկնարկ
20-ը հունվարի 2012 թ. ակնարկների ներկայացման վերջնաժամկետ
1-ը մարտի 2012 թ. եզրափակիչ փուլի հաղթողների անունների հրապարակում
9-ը մարտի 2012 թ. մրցանակաբաշխության արարողություն
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար և հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակ` Վիգեն Սարգսյանին/արտաքին կապերի պատասխանատու կամ Արմինե Գրիգորյանին/հանրային տեղեկատվության գծով օգնական` +374(10) 52 09 92 հեռախոսահամարով, կամ էլեկտրոնային փոստի միջոցով` vsargsyan@worldbank.org,agrigoryan1@worldbank.org հասցեներով:
Հղում` http://www.worldbank.org.am/WBSITE/EXTERNAL/COUNTRIES/ECAEXT/ARMENIAEXTN/0,,contentMDK:23051662~menuPK:301584~pagePK:2865066~piPK:2865079~theSitePK:301579,00.html
Like this:
3 bloggers like this запись.